Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Թիրախավորման կենտրոնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»

Թիրախավորման կենտրոնում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը»
17.06.2025 | 21:00

Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող հետապնդումներն ուղղված են ինչպես քաղաքական, այնպես էլ կոմերցիոն նպատակների:

Ավելին՝ տվյալ պարագայում քաղաքականն ու կոմերցիոնը փոխլրացնող բնույթ ունեն՝ առաջանալով միևնույն տրամաբանությունից, որը միտված է վերաձևելու սեփականության հարաբերակցությունը ռազմավարական ակտիվների ոլորտում։

Թիրախավորման կենտրոնում են «Հայաստանի էլեկտրական ցանցերը», ինչը պետք է դիտարկել որպես արդեն ձևավորված պրակտիկայի շարունակություն: Դրա շրջանակներում արդեն իսկ պետության հսկողության ներքո են անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի և «Լիդիան Արմենիայի» բաժնեմասերը:

Այս գործընթացները հատկապես խնդրահարույց են էներգետիկ անվտանգության համատեքստում։ «ՀԷՑ»-ը հանդիսանում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի առանցքային օղակը։ Կազմակերպության և նրա սեփականատիրոջ նկատմամբ այսպիսի վարքագիծը կարող է խաթարել ոչ միայն ներդրումային միջավայրը, այլև էներգետիկ անվտանգության ինստիտուցիոնալ կայունությունը։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2685

Մեկնաբանություններ